Երևանի Հովհաննես Թումանյանի Անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Թատրոն
WCայո
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1935
ք․ Երևան Սայաթ-Նովայի պող., 4 շենք

1935թ-ին հիմնադրվում է Երևանի Հովհաննես Թումանյնաի անվան պետական տիկնիկային թատրոնը։ Թատրոնը հիմնադրվել է Սոֆյա Բեջանյանի, Գևորք Առեքելյանի, պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբեյանի կողմից։ Առաջին ներկայացումը եղել է Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը»։
Բազմաթիվ անվանի ռեժիսորներ են մասնակցել թատրոնի ստեղծագործական կյանքին՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, տիգրան Շամիրխադը և այլն։ Ներկայումս թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը։
Տիկնիկային թատրոնը ունցել է բազմաթիվ ներկայացումներ՝ Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը», Հովհաննես Թումանյանի «Չախ-չախ թագավորը», Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան», Անտոն Չեխովի «Կաշտանկա», Ղազարոս Աղայանի «Եղեգնուհի», Վ․ Վարդանյանի «Չարաբաստիկ կապոցը», Երվանդ Մանարյանի «Գոնզան և ջութակը», Լ․ Գարուբինի «Պաշկայի պոչը»,Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Ա․ Շահինյանի «Արագիլ, բարով եկար», Հանս Քրիստիան Անդերսենի «Ոսկուց և մարգարտից թանկը»։

5.0

Աշխատանքային օրերը՝ ամեն օր

Աշխատանքային օրերը՝ 11:00-18:00

Կոնտակտներ
011-444-777, +374-10-520254
info@armpuppet.am
armpuppet.mus.am
armpuppet.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր